close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուխը քիչ է, փող է պետք. Ծառուկյանը` կառավարության ծրագրի մասին

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 10:40
 Դուխը քիչ է, փող է պետք. Ծառուկյանը` կառավարության ծրագրի մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել է խորհրդարան`մասնակցելու կառավարության ծրագրի քննարկմանը: Նա լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ ծրագիրը գեղեցիկ է գրված, «կամեցողություններով ու ցանկություններով լի»: «Չեմ թաքցնում` կա 2-3 դրույթ,  որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,- ասաց Ծառուկյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են քվեարկելու ծրագրին, նա պատասխանեց. «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր բացակայում է։ Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու` մարդկանց խնդրենք, թե եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է` օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն` ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք  ավելի լավ լինի»:

Ծառուկյանը հավելեց` եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուրը, ժամկետներ և մեխանիզմ։

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica