close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը շշուկներին չի հավատում եւ անձամբ է հետեւում մամուլին.«Փաստ»

Հասարակություն

12 Փետրվարի 2019, 09:56
  Փաշինյանը շշուկներին չի հավատում եւ անձամբ է հետեւում մամուլին.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:

Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլեւ անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից եւ, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից:

Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» եւ վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի եւ թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում:

Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին եւ չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերեւս այդ է նաեւ պատճառը, որ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica