close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջանջուղազյանն ակնարկել է, թե կհեռանա. «Հրապարակ»

Հասարակություն

12 Փետրվարի 2019, 09:45
 Ջանջուղազյանն ակնարկել է, թե կհեռանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տեւել՝ ժամը 2-7-ը։ «Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։

Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեցին` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգեւավճարներն էին, նաեւ՝ Հարկային օրենսգիրքը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հարցրի՞ք Ջանջուղազյանի սանիկի` Կարեն Բրուտյանի պարգեւատրման մասին:  «Բա ողջ քննարկումը հենց դրան էր նվիրված. քարը քարին չթողեցինք»:

Իսկ ի՞նքը։ «Երկար-բարակ պատասխանում էր, ասաց` օրենք չի խախտվել։ Ասաց, որ Բրուտյանի երեխաներից մեկի քավորն է լոկ ինքը, բայց դա որեւէ կապ չունի, որովհետեւ Բրուտյանը շատ լավ է աշխատել, դրա համար է պարգեւավճար ստացել, եւ եթե մենք լավ աշխատողներին չոգեւորենք, բոլորը կգնան համակարգից, աշխատող չի մնա։ Ակնարկում էր նաեւ իրեն՝ ուզո՞ւմ եք` չաշխատենք»: Իսկ դո՞ւք։ «Իսկ մենք ասինք` ոչ մի կոնկրետ պատասխան չեք տալիս Դուք, պարոն Ջանջուղազյան, չեք հարգում պառլամենտը, ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդ պրակտիկան` պաշտոնյաներին գորգի վրա կանչել, իմաստ չունի։ Բայց կարծես որոշված է բոլորին կանչել՝ թող արտաբյուջեն կրճատեն ու վերջ, էս շոուն ինչի՞ համար է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica