close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագրի եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին.«168 ժամ»

Տնտեսական

12 Փետրվարի 2019, 09:41
 Կառավարության ծրագրի եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտեւի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տեւել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։

Ինչպես որ որեւէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել՝ այն նախնական տարբերակով ընդունելու վերաբերյալ։ Իսկ կառավարության կառուցվածքի վերաբերյալ հնչեցին առավել քան հիմնավոր քննադատություններ, բայց իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց դրանց։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա, ի հեճուկս սպասումների, որ այն պետք է արտացոլեր հեղափոխության արժեքներն ու նպատակները, ծրագիրն այդ որեւէ աղերս չունի հեղափոխության հետ։

Ճիշտ հակառակը՝ դրանում արձանագրված եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին։ Տնտեսական հեղափոխության մասին ամեն օր ու ամենուր հայտարարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացրել է այնպիսի ծրագիր, որն իր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ, համեմատելի ու համադրելի չէ նախորդ որեւէ, անգամ ամենաապաշնորհ կառավարության ծրագրի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, դեմ է գնացել 10 ամիս առաջվա հեղափոխական Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այնպիսի ծրագիր, որի՝ ինչպես իրագործումը, այնպես էլ՝ տապալումը փոշիացնելու է հեղափոխության նպատակները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica