close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած այցից

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 23:16
 Հայաստանի ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած այցից

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի։

Ջերմ, բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ մի շարք պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր և մշակութային գործիչների հետ։

Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցերի մասին անկեղծ և հանգամանալից քննարկում ունեցանք ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: Կարծում եմ, որ մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են հայկական երկու հանրապետությունների ներդաշնակ և համահունչ ընթացքի համար։

Այցելեցի մարտական դիրքեր, Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցի արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, եղա Քր․ Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցեցի ուսուցիչների եւ սաների հետ: Մեծ բավականություն ստացա նաև Շուշիում Կերպարվեստի պետական թանգարան, Երկրաբանության թանգարան և Հայկական դրամի թանգարան այցելությունից»,- գրել է ԱԺ նախագահը:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica