close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները ներկայացվել է հանրությանը

Արցախ

11 Փետրվարի 2019, 22:18
 Արցախում հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները ներկայացվել է հանրությանը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ստեփանակերտում կայացել է հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման նպատակով սեմինար-խորհրդակցություն:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սեմինարին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանն ասել է, որ փետրվարի 6-ից հանրապետության շրջաններում անց են կացվել իրազեկման խորհրդակցություններ, և այսօր շարքը եզրափակվում է Ստեփանակերտում:

«Հարկային  մարմինը հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպում է իրազեկման և ուսուցման սեմինար-խորհրդակցություններ: Այսօրվա սեմինար-խորհրդակցությունը նպատակ ունի ներկայացնելու նախորդ տարվա վերջին հարկային ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն կիրառման մեջ է դրվել 2019 թվականի հունվարի 1-ից և միտված է բարենպաստ պայմաններ ստեղծելու գոծարար շրջանակների համար, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության համար: Սահմանվում է նվազ հարկային բեռ, գործունեության որոշ ոլորտների համար՝ ավելի օպտիմալ դրույքաչափեր: Փաթեթով մի շարք արտոնություններ կլինեն հանրապետության հարկ վճարողների համար»,- ավելացրել է Ա. Դոլուխանյանը:Ներկայացնելով կատարված փոփոխությունների փաթեթը՝ ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանն ասել է, որ 2019 թվականի հունվարի մեկից փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունը կանոնակարգող 7 օրենքներում, ինչպես նաև ընդունվել է  նոր օրենք՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:

««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում կատարած փոփոխությունում փոխվել է 1 դրույթ, որը վերաբերում է գործունեությունը նոր սկսող հարկ վճարողներին: Նրանք եռամսյա ժամկետով ազատվում են առևտրի հարկի վճարումից, արտոնագրային և հաստատագրված վճարների կատարումից: Իսկ ամենածավալուն փոփոխությունները կատարվել են «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքներում:

Մասնավորապես՝ «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում որոշ գործունեության տեսակների մասով, ինչպիսիք են մինչև 10 քառակուսի մետր առևտրական տարածք չգերազանցող խանութների, կրպակների միջոցով իրականացվող առևտրական, ավտոտեխսպասարկման գործունեությունը, մետաղադրամով շահագործվող սննդի ապարատների կազմակերպումը, թեթև, բեռնատար տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների կազմակերպումը, սկսած 2019 թվականի հունվարի 1-ից, կիրառվում է հաստատագրված վճարի ավելի ցածր դրույքաչափ: Զուգահեռաբար «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում արտոնագրային վճարներով հարկվող բոլոր գործունեության տեսակների մասով Ստեփանակերտ քաղաքում կիրառվում է 0.5 գործակից: Սա այն ռեժիմն է, որի պայմաններում հարկ վճարողները ազատվում են հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունից, չեն կիրառում հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Փոփոխություն է կատարվել նաև էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրական էներգիայի արտադրությունը, բաշխումը, մատակարարումը, բնական գազի բաշխումը, մատակարարումը կհարկվեն շահութահարկի 20 տոկոսի դրույքաչափով»,- մանրամասնել է Ա. Մուսայելյանը՝ հավելելով, որ փոփոխություններ են կատարվել նաև մի շարք այլ օրենքներում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica