close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Սպորտ

11 Փետրվարի 2019, 21:19
 ՀՀ նախագահը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, կարծես, առաջ էիք ընկել Ձեր ժամանակից՝ յուրովի ապացուցելով, որ, իսկապես, ուժեղ եք թե՛ հոգով, թե՛ մարմնով:

Ձեր նվաճած օլիմպիական երեք ոսկիներն այսօր էլ շարունակում են մեզ համար համահայկական մնայուն արժեքներ մնալ, իսկ Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները:

Ընդունեք, խնդրեմ , անկեղծ բարեմաղթանքներս: Առողջություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»
,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica