close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճամբարակի համայնքապետարանում ստեղծվում է կոմունալ սպասարկման եւ բարեկարգման հիմնարկ

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 20:38
 Ճամբարակի համայնքապետարանում ստեղծվում է կոմունալ սպասարկման եւ բարեկարգման հիմնարկ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ համայնքի տարածքում կոմունալ սպասարկման եւ բարեկարգման հիմնարկ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 181 միլիոն 500 հազար դրամ, որից 9 միլիոն 75 հազար դրամը ներդրելու է Ճամբարակի համայնքապետարանը, մնացածը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը»:Հիմնարկի ստեղծման որոշումն արդեն կայացվել է Ճամբարակի ավագանու նիստում:

«Ծրագրի համաձայն՝ Ճամբարակի համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկը ձեռք է բերելու 1 գրեյդեր, 1 էքսկավատոր, 1 բոքթափ, 2 ինքնաթափ բեռնատար՝ «Կամազ» եւ «Զիլ» մակնիշի, «Գազել» մակնիշի 2 մարդատար ավտոմեքենա: Ձեռք բերված տեխնիկական միջոցներն օգտագործվելու են ճանապարհների մաքրման կամ հարթեցման, ջրամատակարարման համակարգերում առաջացած վթարների վերացման, դաշտամիջյան ճանապարհների նորոգման, ներհամայնքային ուղեւորափոխադրումների իրականացման, պետական կամ մասնավոր շինարարական աշխատանքներում պատվերով բեռնափոխադրումներ իրականացնելու եւ այլ նպատակներով: Ավագանու որոշմամբ նորաստեղծ հիմնարկի տարեկան պահպանման ծախսերը, որոնք հատկացվելու են համայնքապետարանի միջոցներից, կազմելու են 9-10 միլիոն դրամ՝ հիմնականում աշխատավարձ վճարելու նպատակով: Մնացած դեպքերում հիմնարկն աշխատելու է ինքնածախսածածկման եղանակով: Այս հիմնարկի ստեղծմամբ մենք մի շարք ուղղություններում կարգավորելու ենք կոմունալ եւ այլ ծառայությունների սպասարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչ այժմ կան մեր համայնքում»,-հավաստեց համայնքի ղեկավարի տեղակալը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica