close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ

11 Փետրվարի 2019, 17:46
 Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

2019 թվականի ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը, տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արեգ Վաթյանին կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը: Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica