close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու քաղաքական պատվեր կա. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 17:44
 Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու քաղաքական պատվեր կա. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նախարարության 404 հրամանին, ասաց, որ, հրամանի համաձայն, զորակոչվում են նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, և հրամանը վերանայման կարիք ունի:

Ըստ նրա` հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, հետևաբար` պետք է վերանայվի ամբողջ հայեցակարգը` հաշվի առնելով ռեսուրսների կորստի հնարավորությունը:

 «Հիվանդություններ կան, որոնց առկայության դեպքում քաղաքացին շարային ծառայության համար պիտանի չէ, սակայն այլ ծառայություն կարող է իրականացնել: Ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և մենք ՊՆ ղեկավարության հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ կպլանավորենք նաև այդ ծրագրերը»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանը խոսեց նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին: Ըստ նրա` այն ամբողջությամբ բացահայտելու «քաղաքական պատվեր կա»:

«Պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգը, որը տարիներ շարունակ օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում, փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, լուծի այդ խնդիրը: Բոլոր նրանք, ովքեր տեղեկություն ունեն այս մասով, պետք է ներկայացնեն: Ես նորից պետք է դիմեմ այն պաշտոնյաներին, որոնք տիրապետում են ծավալուն տեղեկատվության` այս հարցի ամբողջական բացահայտման համար, որովհետև այլևս թաքցնելու ոչինչ չի լինելու, թող գան, աջակցեն նախաքննական մարմնին»,- հորդորեց Քոչարյանը։

«Եթե առանցքային պաշտոնյաները Հայաստանի սահմաններից դուրս են, Մարտի 1-ի ամբողջական բացահայտում կարո՞ղ է լինել» հարցին նա պատասխանեց․ «Առանցքային ներկայացուցիչներն իրենք էլ արդեն հոգեբանորեն գիտակցում են, որ իրենց՝ երկրի սահմաններից դուրս գտնվելն անիմաստ է: Խոսքը վերաբերում է թե՛ պաշտպանության նախկին նախարարին, թե՛ նախաքննությունն իրականացրած Վահագն Հարությունյանին: Չգիտեմ՝ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում, բայց ես կարծում եմ, որ պետք է գա ու ներկայացնի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է»:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica