close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել ՌԴ-ում 3 երեխաների կյանքը փրկած հայի մասին. տեսանյութ

Աշխարհ

11 Փետրվարի 2019, 17:38
 Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել ՌԴ-ում 3 երեխաների կյանքը փրկած հայի մասին. տեսանյութ

Տեղեկացրել ենք, որ օրեր  առաջ ՌԴ  Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից դուրս էր բերել 3 երեխայի:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության` Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկների ու 10-ամյա տղայի: Երեխաները չեն տուժել:

Հաղորդվում էր, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի:

Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել Գևորգի մասին: Ինքը` Գևորգը, ունի 5 երեխա: Նրա այդ քայլից հետո հարազատները կատակում են, թե արդեն 8 երեխա ունի:

Գևորգը պատմել է, որ մեկ տարի առաջ իր ընտանիքն էլ է նման իրավիճակում հայտնվել:

Մանրամասն` տեսանյութում:

 

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica