close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բառերով ասում ենք` տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով՝ հազիվ առաջ գնացող տնտեսություն. Գագիկ Մինասյանը՝ կառավարության ծրագրի մասին

Տնտեսական

11 Փետրվարի 2019, 17:24
 Բառերով ասում ենք` տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով՝ հազիվ առաջ գնացող տնտեսություն. Գագիկ Մինասյանը՝ կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը միանգամայն ճիշտ է համարում գործող կառավարության ծրագրի համեմատումը  ութ ամիս առաջ ներկայացվածի հետ: Ըստ նրա՝ բառապաշարի առումով է տրանսֆորմացիա տեղի ունեցել:

«Եթե 8 ամիս առաջ ներկայացված ծրագրում հեղափոխական փոփոխությունները, գործնական առաջընթացը վերաբերում էին բոլոր ոլորտներին, ապա իրողությունների ազդեցության տակ այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ և այն էլ վերջին նախադասության մեջ է արձանագրվում հեղափոխական զարգացման մասին, դա էլ կարելի է համարել որպես մահացող էյֆորիայի վերջին ճիչ»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա՝  5 տարվա  ընթացքում միջին հաշվով յուրաքանչյուր տարի տնտեսական աճը պետք է նվազ չլինի 5 տոկոսից, իսկ հասկանալու համար՝ արդյո՞ք դա հեղափոխական է, թե՞ ոչ, հարկ համարեց  զուգահեռներ անցկացնել: 

«2017-ին արձանագրվել է 7.5 տոկոս աճ, անցյալ տարի՝ 6.5 տոկոս աճ, այն պարագայում, երբ 2018 թվականը սկսել ենք տնտեսական ակտիվության չափազանց բարձր ցուցանիշով՝ 10.7 տոկոս, իսկ տարին ավարտել ենք 5.8 տոկոս տնտեսական աճով: Այսինքն՝ գործնականում թեև 5 տոկոսով նվազեցրեցինք մեր ակտիվությունը, այդուհանդերձ, տարվա մեծ պոտենցիալը թույլ տվեց  տարին ամփոփել 6.5 տոկոս աճով: 2017-ին՝ 7.5, 2018-ին՝ 6.5, իսկ առաջիկա հինգ տարվա համար հեղափոխական տնտեսության արդյունքում՝  5 տոկոս:  Չեմ կարծում, որ մեկն իրեն թույլ կտա ասել,  թե սա հեղափոխական տնտեսության աճ է»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

Հաջորդ ցուցանիշը վերաբերում է ապրանքների և ծառայությունների՝ ՀՆԱ-ի նկատմամբ ունեցած չափին, և կանխատեսվում է, որ այն պետք է լինի ՀՆԱ-ի 43-45 տոկոսը,  այն պարագայում, երբ այսօր արդեն ունենք 38 տոկոս:

«Եթե հինգ տարվա ընթացքում այդ կարևորագույն ցուցանիշն ուզում ենք ավելացնել տարեկան 1 կամ 1.5 տոկոսով, հարց է առաջանում՝ արդյո՞ք դա խոսում է հեղափոխական  զարգացումների մասին: Եվ վերջին ցուցանիշը՝  5 տարի հետո ակնկալվում է, որ մասնավոր և պետական ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է կազմի 23-25 տոկոս, և դա այն դեպքում, երբ այսօր այդ ցուցանիշը 18 տոկոս է: Սա զուգադիպություն է, բայց կրկին՝ տարեկան 1 կամ 1.5 տոկոս աճ»,- մանրամասնեց տնտեսագետը՝ նշելով, որ Կառավարության ծրագրում բերված ցուցանիշները վկայում են հետևյալի մասին՝  բառերով ասում ենք` տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով՝ հազիվ առաջ գնացող տնտեսություն:

 

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica