close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածուն ու նրա աջակիցները փակել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 17:19
  Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածուն ու նրա աջակիցները փակել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանն ու նրա աջակիցները փակել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Նրանք պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը:  

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Վարդենիս համայնքում նշանակված է ընտրություն: Առաջադրվել է 9 թեկնածու: Նրանցից մեկն արդեն ինքնաբացարկ է հայտնել, իսկ 8-ն ինքնաառաջադրվել են: Բոլոր թեկնածուները, բացառությամբ մեկի, անկուսակցական են:

Ինքնաառաջադրված են Անշարժ գույքի կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը, Արսեն Ամիրխանյանը (ԱՁ-ի տնօրեն), «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Վահան Զարոյանը, համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը, «Վարդենիսի քարհանքավարչություն» ԲԲԸ-ի նախագահ Վոլոդյա Խլոյանը, որն ինքնաբացարկ է հայտնել, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, Վարդենիս հայրենակցական միության նախագահ Գարսևան Սաղաթելյանը և Գևորգ Սիմոնյանը:

Վերջինս այսօր Վարենիսի բժշկական կենտրոնում պիտի հանդիպեր կենտրոնի բուժանձնակազմի հետ, սակայն ԲԿ-ի դռները չեն բացվել: Աշխատակիցները հանդիպման ժամին տեղեկացրել են, որ մարզպետից հրահանգ ունեն՝ թեկնածուի հետ հանդիպմանը չմասնակցել: Սա էլ դարձել է պատճառ, որ թեկնածուն՝ իր թիմակիցներով, փակի Վարդենիսի ճանապարհը:

Լուսանկարը` ՀԵՏՔ-ի 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica