close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Սենատի նախագահի հետ

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 17:07
 Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Սենատի նախագահի հետ

Փետրվարի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ (Stanisław Karczewski): Սենատի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ` պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին։ Այս մասին տեղեկացնում է 

Դեսպան Մկրտչյանը, անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, վստահություն հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն ձեռք կբերի նոր դրական որակ և կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Կարևորելով ԵՄ և ՀՀ միջև համագործ­ակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ՀՀ դեսպանը նշանակալից համարեց այն հանգամանքը, որ Լեհաստանի խորհրդարա­նի ստորին և վերին պալատներն առաջիններից են եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը պատշաճ ժամկետներում ավարտին հասցնելու գործում։

Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին, ընդգծելով միջազ­գա­յին հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կշարունակեն ակտիվ գործունեություն ծավալել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերը։ Նա միաժամանակ ընդգծեց Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական փոխայցելությունների կարևորությունը:

Մարշալեկ Կարչևսկին և դեսպան Մկրտչյանն անդրադարձան վերջին տարիների հոբելյանական իրադարձություններին, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանին Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին, երկու երկրների անկախության 100-ամյակների շրջանակներում իրականացված միջոցառումներին։

Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարում Եվրոպական խորհրդարանի և Լեհաստանի խորհրդարանի ընտրությունների նախապատրաստմանը, երկկողմ հարաբերությունների քաղաքական և տնտեսական արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովմանը և զարգացման հեռանկարներին։ Մտքեր փոխանակվեցին նաև արտերկրում բնակվող հայ և լեհ համայնքային զարգացումներին:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica