close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրացուցիչ ծախս` նոր բիզնես սկսողների համար

Բլոգեր

11 Փետրվարի 2019, 16:53
 Լրացուցիչ ծախս` նոր բիզնես սկսողների համար

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ նոր բիզնես սկսողներին տեղեկացնում է լրացուցիչ ծախսերի մասին: Նա մասնավորապես գրում է.

«Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, արդեն լսած կլինեք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր բիզնեսները պետք է տեղյակ լինեն, որ նրանց համար նոր սերնդի  ՀԴՄ-ների ձեռքբերման գինը լինելու է  160 000 ՀՀ դրամ և ոչ՝ 60 000: Այսինքն՝  պետական 100 000 ՀՀ դրամի աջակցությունից կարող են օգտվել միայն այն բիզնեսները, որոնք 2018 թվականի ընթացքում գրանցված են եղել, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո հիմնադրված բոլոր Ա/Ձ-ները, կազմակերպությունները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք կբերեն 160 000 ՀՀ դրամով, ինչը, անշուշտ, լրացուցիչ ծախս է նոր բիզնեսի համար և մրցակցային առավելություն՝ հների համար:

Ի դեպ, տարեկան բացվում է 10-12 000 նոր բիզնեսներ, որոնց գերակշռող մասը փոքր և գերփոքր է: Հետևաբար, նոր կազմակերպություն բացելուց առաջ լավ մտածեք, կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica