close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոկորդիլոսի ձուն կներկրվի որպես թռչնի ձու. Արարատի մարզպետ

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 16:47
 Կոկորդիլոսի ձուն կներկրվի որպես թռչնի ձու. Արարատի մարզպետ

Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում Հայաստանի համայնաքապետերի մասնակցությամբ համաժողով էր հրավիրվել, որին մասնակցում էին գյուղապետեր,  քաղաքապետեր, մարզպետեր: Բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշված միջոցառման ընթացքում փորձել է իր խոսքն ասել նաև Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը, որին, սակայն թույլ չեն տվել դա անել. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջել է, որ Հովսեփյանը «կարճ կապի», իսկ նա ջրագծերի և ոռոգման ցանցի խնդիրների վերաբերյալ առաջարկ ուներ կառավարությանը:

«Որովհետև ամեն անգամ ինչ-որ խնդիրներ է բարձրացնում, երկարացնում... Էստեղ հարցուպատասխան չէր կարող լինել համայնքի ղեկավարի ու  տարածքային կառավարման և զարգացման նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր: Իսկ իր ելույթը, դուք տեսաք, թե նա ինչպես մոտեցավ ամբիոնին: Ոչ ոք թույլ չէր տվել ելույթ ունենալ: Ես էլ իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենալ, կամ եթե ունենա էլ, գոնե կարճ: Եկեք խոսքի ազատության մասին չխոսենք, ես նրա բնավորությունը լավ գիտեմ, մարզխորհրդի նիստերին էլ կա'մ քնած է, կա'մ ….»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված համայնքապետից ազատվելու ցանկություն չունի, ավելի ճիշտ՝ համայնքը պետք է որոշի:

 Անդրադառնալով կոկորդիլոսաաբուծությանը` մարզպետը նշեց՝ երբ հողհատկացումը լինի, կսկսեն աշխատանքները: «Հողահատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր»,- հայտնեց նա:

Լրագրողների հարցին՝ կողմնորոշվեցի՞ք, թե ինչի ձու էր, ի՞նչ չափով է ներմուծվելու, մաքսազերծումը որքա՞ն է կազմելու,  Արարատի մարզպետը պատասխանեց. «Մաքսազերծման մասին ոչինչ ասել չեմ կարող, ՊԵԿ-ից հարցրեք, իսկ ներմուծվելու է կոդը՝ որպես թռչնի ձու»:

Հարցին` կոկորդիլոսաբուծությունը հեռանկար ունի՞, Սարգսյանն արձագանքեց. «Ուրիշ ինչ-որ հարց ունե՞ք»:

Նա հայտնեց, որ առաջիկայում՝ մինչև մարտի կեսը,  կանցկացվի բիզնես-ֆորում՝ «Իմ քայլը»՝ հանուն Արարատի», որտեղ կներկայացվեն հնարավոր ներդրումները, ընթացիկ աշխատանքները, մարզի զարգացման տեսլականը: Իսկ ներդրողներին հետաքրքրող ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդյունաբերությունը, մթերքի վերամշակումը, արտահանումը և առևտուրը:

Արարատի մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ խաղողագործական ոլորտում ներդրում ունեն` մոտ 50 հեկտարի չափով՝ Նարեկ-Քաղցրաշեն համայնքներում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica