close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանն իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից դժգոհ չէ. ՄԻՊ

Իրավունք

11 Փետրվարի 2019, 16:35
 Քոչարյանն իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից դժգոհ չէ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այսօր  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորհրդարան էր հրավիրվել: Նա ասաց, որ այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկել։

«Քննարկել ենք տեսակցության հարցը՝ կապված ընտանիքի անդամների հետ: Արգելանք կա,  բայց մենք աշխատել ենք այս ուղղությամբ: Կարծում եմ, որ նաև մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան»,- ասաց ՄԻՊ-ը։

Հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանը պատասխանեց, որ ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ գործող քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։

Նա ասաց նաև, որ ծանոթ է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին` հստակեցնելով. «Խցում առանձին է պահվում, թեև քրեակատարողական հիմնարկներում խցերը փոքր են, բայց Քոչարյանն իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չէ։ Ինձ համար ազատությունից զրկված ցանկացած անձի պաշտպանություն կարևոր է։ Այս դեպքում, քանի որ հանրային մեծ նշանակություն ունի և խոսքը ՀՀ 2-րդ նախագահի մասին է,  մեզ համար էլ առաջնային ուշադրության հարց է»։

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին անդրադառնալով` Արման Թաթոյանն ասաց, որ անձամբ խոսել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ, արձանագրվել է նաև շաքարի բարձր լինելը, և, սրանով պայմանավորված, հետազոտություններ են իրականացվում։ «Մեզ մոտ եղած այս գործով վարույթ չենք փակել, իսկ բժիշկն ասել է, որ դեռևս չի կարող ասել, թե Մանվել Գրիգորյանը որքան ժամանակ կմնա «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Մանվել Գրիգորյանի պնդմամբ՝ իր առողջական վիճակը վատթարացել է քրեակատարողականում, քանի որ, ըստ նրա, այնտեղ չկան համապատասխան պայմաններ»,- հայտնեց ՄԻՊ-ը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica