close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար Ռոն Միլերը

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 16:17
 Մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար Ռոն Միլերը

86 տարեկանում Կալիֆոռնիայի Նապա քաղաքում մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար և Ուոլթ Դիսնեյի  փեսա Ռոն Միլերը: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով ընկերության ներկայիս ղեկավար Ռոբերտ Այգերին:

Ըստ նրա` Միլերը մահացել է փետրվարի 9-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ռոն Միլերը 1954 թվականին ամուսնացել էր The Walt Disney Company ընկերության հիմնադիր Ուոլթեր Դիսնեյի դստեր՝ Դիանայի հետ: Նա 1978-ին դարձել էր Disney-ի նախագահը, իսկ 1983-ին` գործադիր տնօրենը: 1984 թվականին կադրային փոփոխությունների ժամանակ Միլերը հեռացվել էր պաշտոնից, ընկերության նախագահ էր դարձել Ֆրենկ Ուելսը, իսկ ղեկավար էր նշանակվել Մայքլ Այսները: Միլերի ղեկավարության շրջանում ընկերությունը Touchstone Pictures խոշոր կինեմատոգրաֆիական բաժինն էր բացել,  Epcot Theme Park զվարճանքների պարկը, ինչպես նաև Disney վճարովի հեռուստաալիքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica