close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է. Վարազդատ Կարապետյան

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 16:05
 Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է. Վարազդատ Կարապետյան

Նախարարությունների հիմնական գործառույթը ոլորտի համար քաղաքականություն մշակելն է. ԱԺ-ում լրագրողներին ասաց տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:

«Պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք՝ նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե` վարչություն կամ բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակապես էական չէ: Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, որոնք քաղաքականություն մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք՝ որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց նա` մասնավորեցնելով. Կարևոր է ոչ թե նախարարության անվանումը, այլ դրա մշակած քաղաքականությունը»:

Պատգամավորը տրամաբանական է համարում այն, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են լինելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

 

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica