close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բեռլինում հարձակվել են կուսակցություններից մեկի չորս անդամի վրա

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 16:03
  Բեռլինում հարձակվել են կուսակցություններից մեկի չորս անդամի վրա

Բեռլինում «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության չորս անդամ ենթարկվել է հարձակման։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Անհայտ անձանց մի խումբ կիրակի ուշ երեկոյան հարձակվել է քաղաքական գործիչների վրա, երբ նրանք կինո գնալիս են եղել: Երկուսը թեթև վնասվածք են ստացել: Ոստիկանությունը զբաղվում է հարձակվողներին որոնմամբ:

Ի դեպ,  քաղաքական գործիչները պատրաստվում էին դիտել «Ով կգրի մեր պատմությունը» ֆիլմը` Վարշավայի գետոյի ընդհատակյա արխիվի մասին։ Անվճար դիտմանը նրանց հրավիրել էր Դիթեր Քոսլիկը`Բեռլինի կինոփառատոնի ղեկավարը:

Հավելենք, որ հունվարի սկզբին հարձակման էր ենթարկվել կուսակցության բրեմենյան բաժանմունքի ներկայացուցիչ Ֆրանկ Մագնիցը։ Երեք անհայտ անձինք դիմակներով հարձակվել էին պատգամավորի վրա, ինչի հետևանքով նա ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Իրավապահ մարմինները չեն բացառում հարձակման քաղաքական դրդապատճառները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica