ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստ են փորձագիտական աջակցություն ցուցաբերել. հանդիպում Հայաստանի ԱԽ-ում
Հասարակություն

Փետրվարի 11-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարությունից:
Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը:
Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին:
ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: