close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանամերձ գոտու դեպքում հատկապես գործարարն ունի երաշխիքների կարիք, որը մենք պետք է սահմանենք. Տավուշի մարզպետ

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 15:42
 Սահմանամերձ գոտու դեպքում հատկապես գործարարն ունի երաշխիքների կարիք, որը մենք պետք է սահմանենք. Տավուշի մարզպետ

Մեր առաջնահերթ խնդիրը մարզում տնտեսական զարգացումն է, որի շնորհիվ կկանխենք միգրացիան. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հիշեցնելով, որ Տավուշի մարզը ռազմավարական կետ է, զինվորի թիկունքը:

«Առաջնահերթ խնդիրը տնտեսական աճն է, տնտեսական ակտիվությունը, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: Մենք թիրախային աշխատելու ենք ռուսաստանյան այն համայնքների հետ, որտեղ կան տավուշցիների մեծ կուտակումներ: Հատկապես այն մարդկանց, որոնք ՌԴ-ում մեծ հաջողության չեն հասել, փորձելու ենք թիրախավորված ծրագրերով վերադարձնել»,- նշեց նորանշանակ մարզպետը:

Ըստ նրա՝ սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունները լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար, ինչը դեռ ՀՀ-ում չի  իրականացվել:

«Կան հատուկ դեպքեր, ի դեպ` հաջողված։ Մենք պետք է շատ խոսենք այդ հաջողված դեպքերի, հարկային արտոնությունների մասին, ինչպես նաև այն հնարավորությունների, որոնք կարող են ունենալ բիզնեսմենները: Բնականաբար, սահմանամերձ գոտիների դեպքում կա նաև երաշխիքների կարիք, որը մենք պետք է սահմանենք, որովհետև ցանկացած գործարար ներդրում կատարելու ժամանակ կանգ չի առնում միայն հարկային արտոնության և տնտեսական էֆեկտների վրա, այլ հաշվի է առնում նաև իր ներդրման ապագա երաշխիքները»,- ասաց Չոբանյանը՝ նշելով, որ հատուկ մարքեթինգային գործունեություն կծավալեն այս առումով, կարվեն կոնկրետ հաշվարկներ և ներդրումային ֆորումների ընթացքում կհրավիրեն  գործարարների, հատկապես, որ հանրապետության տարածքում ամենաշատ հարկային արտոնություններ ունեցող բնակավայրերը հենց Տավուշի մարզում են:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Տավուշում արևային պանելների արտադրություն սկսվի, մարզպետը պատասխանեց. «Ցանկացած տեխնոլոգիական համակարգ Հայաստանի համար համարվում է առաջնային, որովհետև դա ոչ միայն ժամանակակից և մրցունակ ոլորտ է, այլև դրա զարգացումն անխուսափելի է: Տավուշը մրցակցային առավելություն ունի. առաջինը հարկային արտոնություններն են, որոնք  տրվում են ցանկացած արտադրության համար, երկրորդ՝ այն մոտ է Վրաստանի սահմանին, որովհետև պետք է  դիտարկենք նաև արտահանման հնարավորությունները»:

Մարզի բյուջեին և ֆինանսական միջոցներին անդրադառնալով` Տավուշի մարզի ղեկավարը նշեց, որ իր համար կարևոր են ռեսուրսների կոնսոլիդացիան՝ պետական, մասնավոր, հանրային, միջազգային, ինչի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica