close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման ընթացքում հայտնաբերված նյութերն ուղարկվել են դատախազություն. Հաշվեքննիչ պալատ

Իրավունք

11 Փետրվարի 2019, 15:36
 «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման ընթացքում հայտնաբերված նյութերն ուղարկվել են դատախազություն. Հաշվեքննիչ պալատ

2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Այս մասին տեղեկացնում են պալատի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը մի քանի որոշում է կայացրել.

1. Հաստատվել են մի շարք հաշվեքննությունների արդյունքում կազմված հետևյալ ընթացիկ եզրակացությունները՝

- ՀՀ առողջապահության բնագավառում լիցեն­զա­վոր­ման գործընթաց (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման),

- Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմիններ

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։

Վերջիններս պարունակում են հաշվեքննության համապատասխան օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված բազմաթիվ անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կայք-էջում։

2. Որոշում է կայացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկությունների հրապարակումն արգելվում է։

3. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշ­վեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։

4. Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման  հաշվեկշիռը։

5. Հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։

Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվել են կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։

 

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica