Սիրիայում սակրավորները կավելացնեն մասնագիտական հնարավորությունները. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց` անվտանգություն ապահովող մասնագետներից կազմված խումբը Սիրիա գործուղելուն, ասաց, որ հարցը քննարկելիս պետք է հետևել կառավարության հաղորդագրությանը:
«Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե զորախումբ ուղարկելն իրավական ինչ հիմքերի վրա է: Եթե այս հարցի առնչությամբ կա որևէ խնդիր, ապա հանձնաժողովը որևէ կաշկանդվածություն չունի այն ուսումնասիրելու, իսկ եթե կան շահարկումներ, ապա դրանք անպայման կբացատրվեն: Այս պահին կարող եմ հաստատել, որ այն հումանիտար օգնության բնույթ ունի, կազմում ներառված են բժիշկներ ու սակրավորներ: Սա նաև առիթ է, որ սակրավորներն իրենց մասնագիտական հնարավորություններն ավելացնեն: Բացի այդ ` փաստը ոգևորիչ կլինի Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար»,- նշեց Քոչարյանը: