ԱՄՆ-ը և Լեհաստանը քննարկում են տանկային դիվիզիոնի տեղակայման հարցը. Լեհաստանում ՌԴ դեսպան
Աշխարհ

Լեհաստանում զրահատանկային դիվիզիոնի տեղակայման հարցը քննարկվում է ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև, սակայն որևէ որոշում դեռ կայացված չէ. Россия 24-ի եթերում ասել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը:
«Այնպես որ, հավանաբար, պետք է սպասել և տեսնել` կլինի՞, արդյոք, նման որոշում և ի՞նչ ձևով»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման խնդրանքով ԱՄՆ-ին դիմել է Լեհաստանը: Մինսկը և Մոսկվան խոստացել են պատասխանել այդ քայլին: