close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը բանակցությունների մեջ պետք է լինի, երբ արդեն կխոսենք հարցի կարգավորման մասին. Թևան Պողոսյան

Հասարակություն

11 Փետրվարի 2019, 15:23
 Արցախը բանակցությունների մեջ պետք է լինի, երբ արդեն կխոսենք հարցի կարգավորման մասին.  Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանի ցանկությունն է, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ցանկացած հայ, որն ունի քաղաքական նախընտրություններ, կարողանա հանգիստ իր հայտը ձևավորել, ներկայացնել և, ստանալով ժողովրդի քվեն, կարողանա դրանք կյանքի կոչել:

Այսօր լրագրողների հետ զրույցում  Պողոսյանն անդրադարձավ ինչպես ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ Արցախյան խնդրին: Ըստ նրա` Արցախյան հիմնախնդրի միակ լուծումը բանակցությունն է: «Մի օր Ադրբեջանում կգա մի սերունդ, որը պատրաստ կլինի հայերի հետ բանակցելուն: Դա չեղավ պապիս ժամանակ, չեղավ հորս ժամանակ, տեղի չունեցավ նաև իմ ժամանակ: Միգուցե դա լինի 100 կամ 200 տարի հետո, չեմ կարող ասել»:

Yerkir.am թղթակցի հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում այն փաստը, որ, ըստ նոր կառավարության ծրագրի, Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում, այլ ոչ թե բանակցություններում, Պողոսյանը պատասխանեց. «Երբ ասում են, որ Արցախը բանակցությունների մեջ պետք է լինի, նկատի ունեն, որ դա գալու է այն ժամանակ, երբ մենք արդեն կխոսենք հարցի կարգավորման մասին: Մինչ այդ փուլը հնարավոր բանակցություններ կարող են տեղի ունենալ անվտանգության թեմայով: Հայաստանը Տավուշի մարզում ու Նախիջևանում ունի առաջնագիծ և կարող է հանգիստ քննարկել հազարավոր հարցեր, բայց ոչ մի անգամ` չվերաբերող հարցի լուծմանը»:

Անդրադառնալով հարցին, թե որը պետք է լինի կուսակցություններին անդամակցության հիմքը, նա նշեց. «Կուսակցություններին անդամակցության հիմքը պետք է լինի արժեքների ընդհանրությունը: Մարդիկ պետք է միանան այս կամ այն կուսակցությանը ոչ թե անձերի պատճառով, ոչ թե` որ այն իշխանություն է կամ ընդդիմություն, ոչ թե` որ մի քանի ընկերներ ունեն այնտեղ, այլ մարդիկ պետք է այդ արժեքային դաշտը կիսեն ու համարեն իրենցը։ Ու սա այսօրվա բոլոր գործող կուսակցություններին է վերաբերում։ Եթե աշխարհը փոխվի, և այդ կուսակցությունը լինի իշխանություն կամ ընդդիմություն, այդ դեպքում իրենք դուրս գալու կամ մտնելու խնդիրը չեն քննարկի։ Շատ մարդիկ դուրս եկան այլ կուսակցություններից ու միացան ՔՊ-ին։ Դե, հիմնավորե'ք, որ այն ժամանակ սխալ արժեքներ են եղել ու հիմա այլ արժեքների եք դավանում»։

Բանախոսը կուսակցություններին անդամագրվելու կամ դրանցից դուրս գալու վերաբերյալ ունի հստակ սկզբունքային դիրքորոշում: Նա հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի դիրքորոշմանը, բայց մատնանշում է. «Եթե դու չես կարողանում ինքդ քո մեջ հասկանալ, որ դա է քո արժեքային դաշտը ձևավորող ինստիտուտը, դու չպետք է որևէ կուսակցության միանաս»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica