close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբինյանը դեմ չէ ԼՀԿ-ի` դեսպանների վերահսկողության վերաբերյալ նախագծին

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 15:14
 Ռուբինյանը դեմ չէ ԼՀԿ-ի` դեսպանների վերահսկողության վերաբերյալ նախագծին

Դեսպանների նշանակման հարցում խորհրդարանի վերահսկողությանն առնչվող նախագիծը քննարկող գլխադասային հանձնաժողովը պետաիրավականն է. լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած`դեսպանների վերահսկողության վերաբերյալ նախագծին: Նա միաժամանակ հայտնեց, որ սկզբունքային տարաձայնություն չունի այդ նախագծի կապակցությամբ, իր միակ մտահոգությունն այն է, որ նախագիծը համապատասխանի Սահմանադրությանը:

«Եթե դեսպանն ի վիճակի չի լինելու իր պիտանելիությունն ապացուցել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, հետևաբար` նա լավ դեսպան չէ ու չպետք է նշանակվի»,- ընդգծեց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում՝ ընդլայնելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունները։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica