close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

Արցախ

11 Փետրվարի 2019, 15:08
 Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի  ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ Ֆոլին եւ ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:

Չարլզ Ֆոլը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության եւ հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական  ականազերծման աշխատանքների գործունեությանն աջակցելու  համար: Նա Մասիս Մայիլյանին է ներկայացրել այդ պաշտոնում իրեն փոխարինած Ասքանազ Համբարձումյանին:

Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի եւ Արցախի համապատասխան պետական կառույցների միջեւ հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ  կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica