close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կինեմատոգրաֆիստների միության նախագահը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին`դադարեցնել հացադուլը

Մշակույթ

11 Փետրվարի 2019, 15:01
 Կինեմատոգրաֆիստների միության նախագահը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին`դադարեցնել հացադուլը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ռեժիսոր Հովհաննես Գալստյանին` դադարեցնել հացադուլը: Նա դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նախկին նախարարին, կրթության և գիտության նախարարին, որպեսզի նրանք ձեռնարկեն բոլոր քայլերը, որ ռեժիսորը դադարեցնի հացադուլը:

«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը՝ դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica