close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտաքին հարաբերությունների վեկտորներում շեշտակի փոփոխություններ չեն եղել. Ռուբինյան

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 14:59
 Արտաքին հարաբերությունների վեկտորներում շեշտակի փոփոխություններ չեն եղել. Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ դրական գանահատական է տալիս կառավարության ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին։

Նա նշեց, որ ինչպեսև նախկինում էին հայտնել` արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, բայց դա էլ չի նշանակում, թե գործող ուղղությունները շտկելու կարիք չունեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց` անվտանգություն ապահովող մասնագետներից կազմված խումբը Սիրիա գործուղելուն, ասաց. «Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա: Հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր:  ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հիմքը 2001 թվականին կնքված համաձայնագիրն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica