close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ն ևս մեկ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն ստանձնեց

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 14:46
 ԲՀԿ-ն ևս մեկ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն ստանձնեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր գումարվել: Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման հարցերն էին:

Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, ընդդիմության է հասնում, և այս պաշտոնում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկեց պատգամավոր Վարդան Վարդանյանի թեկնածությունը: Հանձնաժողովականները միաձայն կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, ինչպես նաև հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ասաց. «Արագ տեմպերով քննարկվելու են երկրի համար կարևոր ու առաջնային հարցերը: Լիարժեք նախաձեռնություններով ենք հանդես գալու, ու ոչ ոք թող չկասկածի դրանում: Այստեղ հավաքված խմբի թիմային աշխատանքի որակն ակնհայտ կլինի:  Զինված ուժերից սկսած, ոստիկանությունով վերջացրած` բոլորը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Բանակի արդիականությունը, ուժայինների վերահսկողությունը լինելու են մեր առաջնահերթությունները: Երբ հավաքվենք` հաշվետվություն տալու, մեր արածն այնպես պետք է լինի, որ մեր գործերը համահունչ լինեն մեր գործողություններին»:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica