close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագիրը փոքր-ինչ զգուշավոր է, բայց` իրատեսական. Բաբկեն Թունյան

Տնտեսական

11 Փետրվարի 2019, 14:22
 Կառավարության ծրագիրը փոքր-ինչ զգուշավոր է, բայց` իրատեսական. Բաբկեն Թունյան

Կառավարության ծրագրում թվերը քիչ են, բայց այն իրատեսական է. այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` ավելացնելով, որ հստակ չափորոշիչներ չկան, թե որքան թիվ պետք է ներկայացված լինի կառավարության ծրագրում։

«Կնախընտրեի, որ ավելի շատ թվային թիրախներ լինեին, բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են:Ամենակարևոր ուղենիշերից է ՀՆԱ-ի աճը, ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ, որը նույնպես կարևոր ցուցանիշ է, կա արտահանման կշիռը: Նախընտրական ծրագրից նույնպես մնացած թվային թիրախներ կան՝  աղքատության կրճատում 10 տոկոսային կետով, գործազրկության կրճատում 5 տոկոսային կետով։ Այս համախումբը եթե նայում ենք, հասկանում ենք, որ այն բավարար է, որ 5 տարի հետո հասարակությունը հասկանա՝ մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, թե` ոչ»- ասաց նա ու ընդգծեց, որ կառավարության ծրագրերի դերը ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ գերագնահատել։

Լրագրողների հարցին` 5 տոկոս տնտեսական աճով տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է անել, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «5 տոկոսը նվազագույն, ոչ  թե առավելագույն շեմն է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա ասեմ, որ ամեն բան կախված է նրանից, թե մենք ինչ ենք հասկանում` տնտեսական հեղափոխություն ասելով։ Եթե հասկանում ենք նոր որակի տնտեսություն, ներառականություն, ապա կառավարության ծրագիրն ամբողջությամբ այդ լուծումները տալիս է: Ծրագիրն իրատեսական է, թեև փոքր-ինչ զգուշավոր է, կարելի էր մի քիչ ավելի համարձակ քայլերի գնալ. օրինակ՝ ինձ համար  տնտեսական աճի թիրախը կարող էր ավելի բարձր լինել, որովհետև, եթե մենք ցանկանում ենք թռիչք ու սպասումներ ձևավորել, ապա 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ամբողջությամբ չի արտահայտում այն սպասումները, որոնք կան։ Ես ավելի բարձր աճի պոտենցիալ տեսնում եմ, որովհետև մեր տնտեսությունն այսօր իր պոտենցիալից բավականին հետ է ընկած, ինչպես նաև ցանկանում եմ, որ շեշտը դնենք ոչ միայն աճի ցուցանիշի վրա, քանի որ աճի որակն է կարևոր։ Հնարավոր է, որ մենք եկող տարի ունենանք 10 տոկոս տնտեսական աճ, բայց պետք է նայել, թե այդ աճն  ինչի հաշվին է եղել»:

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ կառավարությունը միայն ՏՏ ոլորտի վրա չի հիմնվում, պարզապես այն առաջնահերթ է համարվում, ու եթե միայն մեկ ոլորտ թիրախավորես` կնշանակի, որ ինքդ քեզ ձախողման ես դատապարտում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica