close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որ համայնք մտնում ես, պարզվում է՝ աչքի ընկնող օբյեկտները կա՛մ համայնքի ղեկավարինն են, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինը. Փաշինյան

Քաղաքական

11 Փետրվարի 2019, 13:59
 Որ համայնք մտնում ես, պարզվում է՝ աչքի ընկնող օբյեկտները կա՛մ համայնքի ղեկավարինն են, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինը. Փաշինյան

Համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, մինչդեռ որ համայնքը մտնում ես, աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում, պարզվում է՝ կա'մ համայնքի ղեկավարինն է, կա'մ համայնքի ղեկավարի տեղակալինը. փետրվարի 11-ին համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական առաջընթացն է: 

«Ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս՝ մարդկանց, երբ նրանց բնորոշում են խմբերով, այս կամ այն գործին կամ խավին պատկանելությամբ: Հասկանում եմ, որ ՀՀ-ում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են և տարբերվում են իրենց անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց մենք խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, մինչդեռ որ համայնքը մտնում ես, աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում, պարզվում է` կա'մ համայնքի ղեկավարինն է, կա'մ համայնքի ղեկավարի տեղակալինը, և այդպես շարունակ: Եվ զարմանալի է, որ այդ մոտեցումը հանդուրժվում է և՛ հանրության կողմից, և՛ ամեն անգամ այս մոտցումը ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետև յուրաքանչյուր ընտրող, ընտրական ցուցակավոր հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել: Պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն  նախարարի, ոչ միայն պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի  կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի նպատակն առաջին հերթին պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային: Նոր ՀՀ-ում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել»,- ասել է Փաշինյանը:

Իսկ այն, որ համայնքի ղեկավարների օբյեկտներն են հաջող աշխատում, ըստ վարչապետի, բացի վերը նշվածից, ունի նաև երկրորդ պատճառը: «Լավ առիթ է, որ այդ օբյեյկտները խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից՝ գույքահարկից սկսած, մինչև ՀԴՄ չխփելը: Եվ այստեղ ունենք շատ լուրջ պրոբլեմ, այն է՝ երկար աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել, և, ցավոք, կա այն  մտայնությունը, թե`  հասկացանք հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արինք, հեսա բոլորը կմոռանան ինչի համար էինք հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից: Նման հույս չունենաք, ոչ մի բան չի սկսվելու նորից և ոչինչ չի վերադառնալու հնին: Սա ուզում եմ ասել՝ և' քաղաքական, և' տնտեսական առումներով: ՀՀ կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող: Հայաստանում կոռուպցիան  պետք է արմատախիլ արվի»,- ասել է վարչապետը:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է, ուստի մարտի 23-ին համահայկական շաբաթօրյակ են կազմակերպելու: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հայտնել է, որ  Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): 

«Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել»,-շեշտեց նա:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica