Շրջանառության մեջ կդրվի Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց հատուցման մասին նախագիծը
Իրավունք

ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած` «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել Ալեն Սիմոնյանը:
«Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,- գրել է նա:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ պատրաստվում է մեկ այլ օրինագիծ, որը կվերաբերի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին և քաղաքացիներին հոսանքի վճարների` մինչև 10% խնայողություն անելու հնարավորություն կտա: