Թրամփի և Ցզինպինի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտին
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտին ԱՄՆ առաջնորդի` Ֆլորիդա նահանգում գտնվող կալվածքում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` Axios-ին հղումով:
Անցյալ շաբաթ Թրամփը լրագրողներին ասել է, որ Ցզինպինի հետ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ որոշված չեն, սակայն նշել է, որ այն կկայանա մարտի 1-ից ոչ շուտ, երբ լրանում է երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր ստորագրելու ժամկետը: