close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նորդ» նավի ձերբակալված նավապետը վերադարձել է Ղրիմ

Աշխարհ

11 Փետրվարի 2019, 10:54
 «Նորդ» նավի ձերբակալված նավապետը վերադարձել է Ղրիմ

«Նորդ» նավի նավապետ Վլադիմիր Գորբենկոն, որն անցյալ տարվա մարտից Ուկրաինայում էր, վերադարձել է  Ղրիմ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա մայրը:

Հիշեցնենք, որ Ղրիմի «Նորդ» նավը ձերբակալվել էր Ազովի ծովում մարտի 25-ին: Անձնակազմի բոլոր անդամների մոտ եղել են ռուսական անձնագրեր, սակայն Կիևում հայտարարեցին, որ նրանց Ուկրաինայի քաղաքացիներ են համարում:

Նավապետին մեղադրեցին Ուկրաինայի «օկուպացված տարածք» մուտք գործելու կարգը խախտելու և պետությանը վնաս հասցնելու նպատակ ունենալու մեջ, նրան 5 տարվա ազատազրկում էր սպառնում:

Ավելի ուշ անձնակազմի 7 անդամի փոխանակեցին ուկրաինացի 7 նավաստիների հետ: Կալանքի տակ էր մնում միայն Գորբենկոն:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica