close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վուդի Ալենը Amazon-ից պահանջում է 68 միլլոն դոլար. նա դատական հայց է ներկայացրել

Խճանկար

9 Փետրվարի 2019, 16:52
 Վուդի Ալենը Amazon-ից պահանջում է 68 միլլոն դոլար.  նա դատական հայց է ներկայացրել

Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենն իր ֆիլմերի վարձույթից հրաժարվելու համար դատական հայց է ներկայացրել Amazon Studios-ի դեմ՝ պահանջելով 68 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է Variety-ն:

Խոսքը «Անձրեւային օր Նյու Յորքում» ֆիլմի մասին է։ Կա ևս երեք ֆիլմ, որոնցից հրաժարվել է Amazon Studios-ը։ Ռեժիսորը պահանջում է 68 միլիոն դոլար: Այն իր մեջ ներառում է նկարահանումների երաշխավորված փոխհատուցումը և դատական ծախսերի կոնպենսացումը։

«Amazon-ն իր գործողություններն արդարացնում է՝ հիշատակելով 25 տարի վաղեմության անհիմն պնդումը, երբ Ալենի հետ կնքվել է չորս պայմանագիր», - ասվում է Նյու Յորքի դատարան ուղղված հայցում։

Ստեղծված իրավիճակի մեղավորը ռեժիսորի խորթ դուստրն է, որը 2014թ․-ին բաց նամակով հայտարարել էր, որ յոթ տարեկան հասակում Ալենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների։

Ենթադրելի սեռական ոտնձգություններն արդեն քննության առակա դարձել են 1993թ․-ին, սակայն Ալենի դեմ այն ժամանակ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։

Հավելենք, որ այս պատմութոյւնը նոր թափ հայտնի դարձավ #MeToo շարժման շնորհիվ:  Հենց այս պատճառով էլ հաջորդ տարվա  հունիս ամսին ընկերության ներկայացուցիչը Ալենին տեղեկացրեց համագործակցության դադարեցման մասին։

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica