close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աճուրդի կհանվեն Հիտլերի կտավներից 5-ը

Խճանկար

9 Փետրվարի 2019, 15:15
 Աճուրդի կհանվեն Հիտլերի կտավներից 5-ը

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավներից հինգը աճուրդի են հանվելու Նյուրեմբերգ քաղաքում, ինչը հանրության լայն շերտերի վրդովմունքն է առաջացրել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Նյուրեմբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին դատապարտել է կտավներն աճուրդի հանելու որոշումը՝ նշելով` դա վատ ճաշակի դրսևորում է:

Աճուրդի հանվելիք կտավներից մեկը, որում լեռնային լիճ է պատկերված, ունի 51 000 դոլար մեկնարկային գին:

Հավելենք, որ կտավներից բացի վաճառքի է հանվելու նաև Հիտլերի ծղոտե բազկաթոռը՝ սվաստիկայի նշանով:

Նմուշների վաճառքով զբաղվելու է Weidler աճուրդի տուն: Այն  աճուրդի կազմակերպման համար պատահական չի ընտրել Նյուրեմբերգը: 1945թ. հենց այս քաղաքում են դատարանի առաջ կանգնել նացիստական ռեժիմի հանցագործները:

Գերմանիայում օրենքով արգելված է նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրումը: Բացառություններ են արվում միայն կրթական կամ պատմական իրադարձությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica