close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շունն իր վրա է վերցրել դանակի հարվածը՝ տիրոջը պաշտպանելով հանցագործից

Խճանկար

9 Փետրվարի 2019, 15:38
 Հարավաֆրիկյան Հանրապետությունում շունն իր վրա է վերցրել դանակի հարվածը՝ տիրոջը պաշտպանելով հանցագործից

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շունն իր վրա է վերցրել դանակի հարվածը՝ տիրոջը պաշտպանելով հանցագործից: Այս մասին տեղեկացնում է  Daily Mail-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել երկրի մայրաքաղաք Քեյփթաունի ծայրամասում։ 40-ամյա գործազուրկ Ջինո Վենսելը վազում էր իր գերմանական հովվաշան հետ`Դյուկ անունով, երբ նկատեց, որ իրեն է մոտենում մի տղամարդ՝ դանակը ձեռքին։ Երբ շունը գռմռաց ագրեսորի վրա, տղամարդը հարձակվեց նրա վրա ու խոհանոցային դանակով հարվածեց գլխին։ Այս ամենը չկանգնեցրեց Դյուկին. հովվաշունը քշեց հարձակվողին, բայց դրանից հետո կորցնելով գիտակցությունն` ընկավ սեփական արյան լճակի մեջ։

Սկզբում Վենսելը մտածեց, թե կենդանին սատկել է, բայց հետո նկատեց, որ շունը թույլ շնչում է։ Տղամարդը զանգահարեց ընկերոջը, ով էլ նրանց տարավ կենդանիների պաշտպանության Animal Welfare Society of South Africa (AWSSA) կազմակերպության  գրասենյակ։ Անասնաբույժներն անհապաղ Դյուկին ցավազրկող ներարկեցին՝ ռենտգեն անելու նպատակով։ Նկարը ցույց տվեց, որ դանակի սայրը 7,5 սանտիմետր խրվել է գանգի մեջ, բայց դեմ է առել ոսկորին ու չի հասել ուղեղին։

«Եթե հարվածն անգամ աննշան ուժեղ լիներ, Դյուկը կսատկեր, բայց մեր անասնաբույժն անհապաղ վիրահատեց նրան, հանեց սայրն ու կարեց խոր վերքը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ալան Փերինսը (Allan Perrins)։ Նրա խոսքով՝ շունը «զարմանալիորեն» ուշքի եկավ վիրահատության հաջորդ գիշեր։ Հաջորդ օրը նրա հետևից եկավ տերը, և նրանց հուզված գրկախառնվեցին:
Տեսանյութը` ստորև:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica