close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն

Իրավունք

9 Փետրվարի 2019, 15:49
 Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների, գրում է ermenihaber.am-ը:  

Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթաց:

Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:        

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
 
Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյան հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Կարո Փայլանի նկատմամբ  թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ:         

Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Կարո Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է.         

«Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը,  քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Կարո Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Կարո Փայլանի նկատմամբ  հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում:          

Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա:           

Համեմատականներ տանելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի դեմ իրականացվող հետապնդումների միջև  Հայրապետյանը նշել է, որ Հրանտի դեպքում անհրաժեշտ էր լռեցնել լրագրողին, ով համարձակվում էր ասել ճշմարտությունը ցեղասպանության մասին  և ով հանրաճանաչ դարձավ, քանի որ խոսում էր հօգուտ անցյալի շուրջ երկխոսության: Կարոյի դեպքում անհրաժեշտ է մինչև ընտրությունները լռեցնել հայտնի քաղաքական գործիչին, և դրա միակ ձևը առաջին հերթին նրան քաղաքական անձեռնմխելիությունից զրկելն է, ապա արդարադատության նախարարի հավանությամբ դատել նրան թուրքականությունը վիրավորելու համար:

Հացին, թե ինչքան է հավանականությունը, որ հայ պատգամավորին կազատազրկեն, Հայրապետյանը պատասխանել է.    
«Կառավարությունը ձերբակալել և բանտարկել է «HDP»-ի համանախագահներին, ինչպես նաև տասնյակ «HDP»-ական պատգամավորների, կուսակցության հարյուրավոր անդամների: Կառավարությունը նաև պաշտոնից հեռացրել է HDP կուսակցությանը անադամակցող հարյուրավոր քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող այլ պաշտոնյաների: Այժմ նրանք հետապնդում են որոշ աչքի ընկնող գործիչների, որոնք դուրս են մնացել վերոնշյալ ցանկից, այդ թվում `Կարո Փայլլանին: Ներկայումս բավականին դժվար է բռնապետական ռեժիմում հակազդել կամ կանխել որևէ ձերբակալություն: Կարծում եմ, որ կառավարությունը կփորձի ձերբակալել Կարո Փայլլանին մինչև մարտի ընտրությունները, սակայն ընտրություններից հետո ազատ կարձակի, եթե նրանք դրանցում հաղթանակ տանեն»:        

Հարցազրույցի վերջում փաստաբանը շեշտել է, որ կարևոր է գործադրել  ամեն ջանք մարդու իրավունքների կամ խոսքի ազատության կազմակերպությունների միջոցով թուրքական իշպանություններին հակազդելու համար:       

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica