close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչ այդ նախատեսված չէր. Հայկ Ալումյան

Իրավունք

9 Փետրվարի 2019, 15:03
 Ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչ այդ նախատեսված չէր. Հայկ Ալումյան

Այսօր` փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել ու ցրել ցույցը:  «Այս զարգացման մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մյուս օրն առավոտյան է միայն տեղեկացել»,-նշեց նա:
Փաստաբանը միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ այդ իրադարձությունների ժամանակ հրահանգված է եղել, որ բացառվի Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների նկատմամբ բռնության կամ որևէ ուժի կիրառում։

Ըստ Ալումյանի՝ այնտեղ պետք է կատարվեր զննում, քանի որ օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ  տեղեկություններ` ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր և մարտական նռնակներ: 

«Այդ օրը՝ առավոտյան լուսադեմին, ոստիկանությունը մոտեցել է այդտեղ, որպեսզի կատարի նախատեսած գործողությունը: Սակայն երբ ոստիկանական ուժերը մոտեցել են և հայտարարել իրենց նպատակների մասին, ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել և դիմադրություն է ցուցաբերվել, և ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչ այդ նախատեսված չէր»,-նշեց նա: 

Հայկ Ալումյանը կարևորեց, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը՝ քննչական մարմինը, չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել, որ այնտեղ գտնվողների նկատմամբ ուժ կիրառվի: Այսինքն, այդպիսի կետ նրան մեղսագրված չէ: 

Լրագրողների այն հարցին, թե ում հրահանգով է տեղում ուժ կիրառվել, Հայկ Ալումյանն հավաստիացրեց, որ այդ տեղեկությանը չի տիրապետում՝ շեշտելով՝ եթե ոստիկանությունը գործողություն է կատարում, իրավունք ունի ուժ կիրառել։ «Խնդիրը նրանում է, որ դա պետք է լինի համաչափ»,-հավելեց նա:
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանն ընդգծեց նաև, որ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ ուժը կիրառված է եղել անհամաչափ, այսինքն՝ խոսվում է միայն համաչափության մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica