close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՏՄ-ի և Կուբայի հարաբերություններն արձանագրում են բացառապես դրական առաջխաղացում

Տնտեսական

8 Փետրվարի 2019, 19:58
 ԵԱՏՄ-ի և Կուբայի հարաբերություններն արձանագրում են բացառապես դրական առաջխաղացում

Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով փետրվարի 6-8-ը գտնվում է Կուբայում, որտեղ հանդիպում է ունեցել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ  Ինես Մարիա Չապմանի հետ: 

Տիգրան Սարգսյանի և Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հանդիպման ընթացքում քննարկվել են Կուբայում Միության անդամ երկրների կողմից ներդրումային հնարավորությունները:

Չապմանը ներկայացրել է Կուբայի տնտեսական քաղաքականության արդիականացման հիմնական տարրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

Տիգրան Սարգսյանն ընգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես երկրում տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման ժամանակահատվածում:

«Հաշվի առնելով Կուբայի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությունները, ԵԱՏՄ-ի գործընկերները պատրաստ են մասնակցել այդ գործընթացներին: Ավելին, մեր միության գործարարներից արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր և առաջարկություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կուբայի Հանրապետության կառավարության փոխգործակցության Ընդհանուր հանձնաժողովի առաջին նիստը:

Փետրվարի 6-8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում Եվրասիական տնտեսական միության ուԿուբայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարքմիջոցառումներ են տեղի ունեցել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica