close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+11°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ Կառավարության կառուցվածքում Մշակույթի նախարարության անհրաժետությունը պարտադիր է

Թեմա

8 Փետրվարի 2019, 13:30
 ՀՀ Կառավարության կառուցվածքում Մշակույթի նախարարության անհրաժետությունը պարտադիր է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն  իր մտահոգությունն է հայտնում   ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի  քաղաքական ընկալման և դրա դերակատարության թերագնահատման մասին։

Հազարամյակներ շարունակ հայ մշակույթը՝  հայոց լեզվի և հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնության հիմնական հենասյունը,  ձևավորել ազգային արժեհամակարգ և այն ամենը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակույթին մեծ դեր է վերապահված նաև Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնույթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձևավորում է պետականություն գիտակցող քաղաքացի և հասարակություն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահված ազգային անվտանգության և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկայիս համատեքստում։

Ի թիվս վերոնշյալ նպատակների և խնդիրների, ՀՀ կառավարության կառուցվածքում մշակույթի նախարարության` իբրև առանձին պետական լիազոր մարմնի և ինստիտուտի անհրաժեշտությունը պարտադիր է՝ իրագործելու  մշակույթի ոլորտում ՀՀ Սահմանադրությամբ պետության  ստանձնած պարտականությունները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունեության օրենսդրական երաշխիքները, գործադրելու  զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգության պահպանության և զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության  ծրագրեր, միջազգային մշակութային երկխոսություններում ապահովելու Հայաստանի ներկայությունը, հանրահռչակելու հայկական մշակույթը և այլն։

Հորդորում ենք  ՀՀ կառավարությանը` վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառվող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգության մեջ անուրանալի ներդրում, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող հայերիս համար մշակույթի լուսանցքումը հղի է անդառնալի հետևանքներով։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբ

08.02.2019թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica