close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի կառավարությունն իրեն տարանջատում է Սփյուռքից

Հարցազրույց

8 Փետրվարի 2019, 11:15
 Հայաստանի կառավարությունն իրեն տարանջատում է Սփյուռքից

Պոլսահայ մտավորական, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը տեղափոխվել և ապրում է Հայաստանում, Yerkir.am–ին տված հարցազրույցում փաստում է, որ Սփյուռքի նախարարության հետագա ճակատագրի կամածին որոշմամբ հնարավոր է իրարից հեռանան Մայր հայրենիքն ու աշխարհասփյուռ հայությունը:               

Ձեր ունեցած տեղեկատվության համաձայնՍփյուռքի նախարարության փակման որոշումն ինչպե՞ս է ընդունվել սփյուռքյան համայնքներում։

- Ինչպես սպասվում էր, այդ որոշումը բացասական ազդեցություն թողեց սփյուռքահայերի վրա: Սփյուռքահայերը զրկվեցին այն միակ կառույցից, որն իրենց համար նախատեսվել էր տարիների սպասումից հետո: Այս նախարարության միջոցով էր Հայաստանի ղեկավարը դարձել «համայն հայության»` 10 միլիոն հայության ղեկավար և Հայաստանի «սահմանների» մեջ էր ներգրավել բովանդակ աշխարհը: Այժմ նա իրեն դարձրեց հայ ազգի 1/3-ի, 3 միլիոն հայի ղեկավար և «թքեց» մնացած 2/3-ի վրա:

- Ի՞նչ վտանգներ է պարունակում Սփյուռքի նախարարությունը փակելու  որոշումը հայրենիքփյուռք կապերի առումով։

- Այս որոշումով նորից իրարից անջատվեցին Հայաստանն ու սփյուռքը, և սփյուռքում նորից է խոսվում «իրենց» պետական կառույցները, այսինքն` «Արևմտահայաստանի կառավարություն» ունենալու անհրաժեշտության մասին: Իհարկե, այս փուլից հետո արդարացի կլինի նման որոշումը: Արդեն վաղուց գնում է հակաղարաբաղյան քարոզչություն Հայաստանում, ինչը մեզ կարող է հասցնել լիակատար անջատման, իսկ այժմ Հայաստանի կառավարությունն իրեն տարանջատում է սփյուռքից: Ո՞ւր մնաց Միացյալ Հայաստանի գաղափարը, թե՞ նոր Հայաստանում դա էլ է արդեն հնացած լոզունգ:  

Առաջարկվող տարբերակի մասին ի՞նչ կասեք։

- Այն, ինչն առաջարկվում է, ուղղակի ծիծաղելի է: Դա մարդկանց հիմարի տեղ դնել է: Այն, ինչ չէր լինում մի ամբողջ նախարարության միջոցով, պիտի անի վարչապետին կից ինչ-որ մե՞կը: Ասում են` լավ չէր աշխատում, թերություններ ուներ: Բա ինչի՞ համար եք եկել իշխանության: Չէ՞ որ ամեն ինչ վատ էր, սխալ էր, և դուք պիտի ուղղեիք: Փաստորեն, ինչը վատ էր աշխատում, վերացնում ենք, և ստացվում է, թե դա ուղղե՞լ եք: Ամբողջ երկրում ոչ մի բան էլ լավ չէր աշխատում, ուրեմն վերացնե՞նք այս երկիրը, ու լա՞վ կլինի: Դա՞ է մեր ուզածը:

Ձեր կարծիքով` ո՞րն է ելքը:

- Շատ պարզ. անել խոստացվածը, ուղղել բոլոր թերությունները և Հայաստանը դարձնել օրինակելի երկիր: Այսօրվա վարչապետը, երբ ընդդիմության մեջ էր, լավ գիտեր, թե որտեղ ի′նչն է սխալ: Ամեն օր թվեր ու անուններ էր տալիս: Այդ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ մոռացավ, երբ իշխանություն դարձավ: Այժմ ասում է`  ստուգենք, հաշվարկենք: Այժմ քանդում են լավ չաշխատող կառույցները: 30 տարի է քանդում են, իսկ ե՞րբ են սկսելու կառուցելը: Քանդելու փոխարեն` ավելի լավ չէ՞ր լինի ուղղել, վերակառուցել: 9 ամսվա մեջ շատ բան կարելի էր անել, սակայն վրեժխնդիր լինելուց, անհատական հաշիվներ մաքրելուց այն կողմ դեռ բան չտեսանք:

Մ.Հ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica