close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակներում ծնված երգեր

Մշակույթ

7 Փետրվարի 2019, 16:50
 Կրակներում ծնված երգեր

«Երգեր՝ ծնված կրակներում». այսպես կարող ենք  թարգմանել Արցախյան պատերազմի առաջամարտիկ Միքայել Օսիպովի՝  վերջերս լույս տեսած գրքույկ-երգարանը, որը ներառում է ազատամարտիկի հոգուց, ապրումներից ծնված երգերը:

Սրանք այն երգերն են, որոնք հնչել են նաև մարտի դաշտում՝ մարտից առաջ ոգի հաղորդելով զինակից ընկերներին: Հեղինակի խոսքով` առաջին երգը գրել է ջահել ծառայակից Հովիկի զոհվելուց հետո ու  երգերով փորձել է հավերժացնել զոհված ընկերների անունն ու գործը, փարատել կորստյան ցավը:

Այս զգացումով են ծնունդ առել հրամանատար Ավոյին, Արմենին, Մարատին, Ժիրիկին եւ մյուս քաջարի տղաներին ձոնված երգերը, որոնք հեղինակի կիթառի հնչյունների տակ վերածվում են ջերմ ու իրական հիշողության:

Գիրքը խմբագրվել է Վերա Խաչատուրյանի կողմից: Տիկին Վերան նշել է, որ սկզբից ստեղծագործություններին նայում էր ուսուցչի տեսանկյունից, բայց այնուհետև բոլոր հերոսները դարձել են հարազատ ու մտերիմ:

«Ստեղծագործությունները հիմնականում բալլադներ են: Երբ մեր մարտիկները երեկոները նստում էին կրակի մոտ, ոչ մեկը վստահ չէր` ինքը վաղը կվերադառնա, թե` ոչ: Միշան կարողացել է այդ զգացումները փոխանցել, նա գրել է այն, ինչ վերապրել է»,- ասել է գրքի խմբագիրը:

Միքայելի մարտական ընկերներից Սամվել Աբրահամյանն իր խոսքում կարևորել է այն փաստը, որ պատերազմի օրերին բավական դժվար էր համակերպվել ընկերոջ կորստյան հետ, և նրա մասին երգը հույս էր տալիս, որ ընկերն իրենց մոտ է, իրենց կողքին:

Միքայել Օսիպովի «Песни рօжденные в огне» երգարանը լույս է տեսել Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ, շնորհանդեսն էլ կայացել է ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անկեղծացել է, որ սկզբում վերապահումներ ուներ, թե արդյոք կարելի է այս ամենը թղթին հանձնել, որովհետև Միքայելի փոխանցածը հնարավոր չէ պատմել, ներկայացնել: Սակայն համոզված է, որ պատերազմի դաշտով անցած զինվորի, մարտական անձնավորության թղթին հանձնված ապրումներն անգնահատելի արժեք են, որը պետք է փոխանցել մյուսներին:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը նշել է, որ  կուսակցությունը հանձն է առել գրքույկ-երգարանի հրատարակչությունն առաջին հերթին այն պատճառով, որ այն նոր սերնդի համար դաստիարակչական նյութ կարող է լինել. «Ամեն տող մի մարտական գործողության, դրա մասնակցի մասին է պատմում, որը Միքայելը փոխանցել է երգի միջոցով»:

Երգարան-գրքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի մարտական ընկերները, ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, երիտասարդներ:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica