close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագրում թվեր չլինելը չի նշանակում, թե այն թերի է

Տնտեսական

7 Փետրվարի 2019, 15:37
  Կառավարության ծրագրում թվեր չլինելը չի նշանակում, թե այն թերի է

Բախվող կարծիքները բարելավմանն են ուղղված լինում. լրագրողների հետ խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կառավարության ծրագրի մասով արդեն իսկ հնչող քննադատությանը, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տեսակետը, թե` այ, եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, գոյություն ունենալու իրավունք ունի: Ներկայացվող ծրագրում չկան սահմանված պահանջներ, հետևաբար` կառավարությունն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը լինի շեշտադրված, ինչ չափով, և արդյո՞ք կարևոր է որևէ  թվային ցուցանիշի արտացոլումը ծրագրում, թե՞ ավելի կարևոր է քաղաքականության մոտեցման ամբողջականությունը ու հնարավոր առավելագույն ցուցանիշին հասնելու ձգտումը, որը գուցե ծրագրի ներկայացման փուլում միանշանակ կանխատեսելի չէ»,- նշեց նա:

Հարցին` կառավարության ներկայացրած ծրագիրը կյանքի որակի փոփոխություն կապահովի՞, նախարարը պատասխանեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դա: «Միջին ցուցանիշի բարելավմանն ուղղված քայլեր ենք նախաձեռնելու, թեև այդ հարցում մեծ ռիսկ կա, որ բոլորը հավասարապես ունենան այդ հնարավորությունը, ավելի շատ ցանկության է նման, քան իրականության»,- ասաց Ջանջուղազյանը:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica