close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ պետք է ամաչենք մեր այն օրհներգից, որն ունի 140 տարվա պատմություն. Մարինե Մուշեղյան

Հասարակություն

7 Փետրվարի 2019, 13:29
 Ինչո՞ւ պետք է ամաչենք մեր այն օրհներգից, որն ունի 140 տարվա պատմություն. Մարինե Մուշեղյան

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր հայտարարեց, որ հանրությանն անհայտ փաստ ունի  ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին:

«Դժվար թե ես համարձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք. Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր էինք գտնել, որոնք ներկայացրեցինք լեցուն դահլիճին: Եվ այսօր, երբ ակտուալ է դարձել օրհներգը փոխել-չփոխելու հարցը, պարտիզանական լռություն է պահում այդ շերտը»,- ընդգծեց նա:

Մուշեղյանը հիշեցրեց, որ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը 1861-ին է տպագրվել, իսկ 1879 թվականին Եզնիկ քահանա Երզնկյանցի գրքում կա նոտագրությունը:

«Նա առաջինն էր, որ նոտայագրեց:  Հիմա նա՞ էր մեղեդու հեղինակը, թե՞ ոչ: Տարածված երգ էր, նա լսել, ձայագրե՞լ է, չենք կարող ասել:  Ուզում եմ շեշտել՝ 1879  թվականից, այսինքն`մեր օրհներգը ունի պատմություն, պետք է ծանոթանալ, բազային գիտելիքներ ձեռք բերել, նոր խոսել փոխել-չփոխելու մասին: Ինչո՞ւ մենք պետք է ամաչենք մեր այն օրհներգից, որն ունի 140 տարվա պատմություն»,- նշեց գիտաշխատողը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica