close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լավ է ուշ, քան երբեք» մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը. Սուրեն Պարսյան

Բլոգեր

6 Փետրվարի 2019, 11:27
 «Լավ է ուշ, քան երբեք» մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ,  ՀՀ ֆինանսների եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար,  Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի` երեկ հրապարակված հոդվածին` գրելով.

«Վերջերս լույս տեսավ Վաչե Գաբրիելյանի վերլուծական «Պետական հատվածի չափի եւ դրա որոշ հետեւանքների մասին» https://www.aravot.am/2019/02/05/1016152/ հոդվածը, որում մերժվում է փոքր պետություն և պետական համակարգ ունենալու գաղափարը, կասկածի տակ էր դրվում ներկայիս օպտիմալացման քայլերը, հարկերի դրույքաչափերի իջեցումը չի դիտվում տնտեսական և ներդրումների աճի խթանման հիմնական գործոն և այլն: Անկեղծորեն զարմացա նախկին պաշտոնյայի մտքերից, քանի որ վերջինս հանդիսանում է Կենտրոնական բանկի թիմի /այդ թվում՝ Տիգրան Սարգսյան, Վարդան Արամյան, Ներսես Երիցյան և այլն/ անդամներից մեկը, ով տարիներ շարունակ առաջ է տարել նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը՝ նվազեցնելով պետության միջամտությունը տնտեսության մեջ, վարելով ցածր աշխատավարձի քաղաքականություն, չբարձրացնելով կենսաթոշակները և նպաստները, ամեն գնով ապահովելով գների կայունություն, կրճատելով խոշոր բիզնեսի համար հարկերը և այլն, և այլն: Պետք է հիշել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածը, որի մեջ կասկածի տակ էր դրվում պետության գործառույթների առ հասարակ գոյությունը, դրանք ապագայում պատվիրակելով մասնավորին: Եվ ահա այս դպրոցի վառ ներկայացուցիչ՝ Վաչե Գաբրիելյանը, ով տարիներ շարունակ փոքրացրել է պետության դերակատարությունը, հայտարարում է, որ դեմ է փոքր պետության և փոքր բյուջեի ներկայիս վարվող քաղաքականությանը: Միաժամանակ հիմնավորում է, որ մեծ բյուջեի միջոցով հնարավոր է ստեղծել ուժեղ պետություն և տնտեսություն, և ներկայումս եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցման և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունավետությունը բավարար գնահատված չէ, չենք ստանա սպաված արդյունքը: Նույն հոդվածում պարոն Գարիելյանը, իրեն իսկ հակադարձում է. տրամաբանական կլիներ, որ նա դեմ լիներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ պետական միջոցները հոսում են դեպի մասնավոր ֆոնդեր՝ թուլացնելով ուժեղ պետությունը և կրճատելով մեծ բյուջեն: «Լավ է ուշ, քան երբեք» մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ պետք է վերանայել ներկայիս տնտեսական քաղաքականությունը: Եվ միայն այս դեպքում կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության մասին: Հին քարտեզով նոր քաղաք չենք կարող գտնել: Հին տնտեսական մոդելով նոր, ներառական տնտեսություն չենք ունենա»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica