close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փետրվարի 27-ին Ադրբեջանում հայերի ջարդերը Հռոմի պապը կորակի «ցեղասպանություն»

Աշխարհ

5 Փետրվարի 2019, 16:18
 Փետրվարի 27-ին Ադրբեջանում հայերի ջարդերը Հռոմի պապը կորակի «ցեղասպանություն»

Փետրվարի 27-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կդիմի բոլոր հայերին, հատկապես` նրանց, ովքեր տուժել են Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերից, և այդ զանգվածային բռնությունը կբնորոշի որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ կցուցադրի կաթոլիկ եկեղեցու մտերմությունը հայ ժողովրդի հետ, և ինչպես Հռոմի պապն է ասում՝  վերաբերմունքը «քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի ճակատագրի» նկատմամբ։ Այդ մասին Еркрамас-ին հայտնել է Մոսկվայի հայ կաթոլիկ համայնքի քահանա Պետրոս Եսայանը։

«Այդ օրվանից 31 տարի է անցել, ինքս էլ Բաքվից փախստական եմ։ Լավ եմ հիշում այդ  իրադարձությունները, իմ ընտանիքի և այլ հայերի վախի արցունքները, որոնք հայտնվել էին թակարդում։ Ես երեխա էի, բայց ամեն բան մանրակրկիտ հիշում են ՝ բոլոր զրույցները հայրիկիս հետ, նաև այն, թե ինչպես էինք փախչում Բաքվից, քաղաքից, որտեղ չենք կարող վերադառնալ ոչ միայն ապրելու, այլ փողոցներում քայլելու, երբեմնի հարազատ տան մոտ կանգնելու  համար։ Մինչ օրս այդ փաստը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը չընդունելը, դժվարացնում է տարածաշրջանի՝ առանց այդ էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է հայր Պետրոսը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica