close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ Դատի հանձնախմբի հետ քննարկել ենք Սեպայի համաձայնագրի վավերացման հարցում համագործակցության հեռանկարը. Մխիթար Հայրապետյան

Հասարակություն

5 Փետրվարի 2019, 15:11
 Հայ Դատի հանձնախմբի հետ քննարկել ենք Սեպայի համաձայնագրի վավերացման հարցում համագործակցության հեռանկարը. Մխիթար Հայրապետյան

«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ)» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության ներկայացուցիչներն առաջին այցից հետո որոշ մանրամասներ ներկայացրին լրագրողներին:

Պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած էին, որ, առաջին անգամ «Եվրանեսթ»-ի աշխատանքներում ներգրավված լինելով,  հայկական պատվիրակության գործունեությունը կառուցողական էր: Նա նաև նշեց, որ հայկական պատվիրակությունը կարևորում է վեհաժողովում կառուցողական աշխատանքը, հատկապես` ադրբեջանցի գործընկերների հետ։

«Եվրոպացի մեր գործընկերների մոտ պատվիրակությունից ստացած առաջին տպավորությունը շատ դրական էր», - ասաց Հայրապետյանը` ավելացնելով, որ գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանմանը` հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են եվրոպացի գործընկերները պատկերացնում երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանական դպրոցներում երեխաներին հայատյաց են մեծացնում։

«Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրացվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- ասաց նա։

Հայրապետյանը նաև նշեց, որ աշխատանքներից առաջ նախաձեռնել է հանդիպել 6-րդ գումարման ԱԺ-ում համանուն հայկական պատվիրակությունը ղեկավարած Արմեն Աշոտյանի հետ:  «Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից և այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019-ի աշնանը սպասվող լիագումար նիստում, ու հայկական պատվիրակությունը հնարավոր ինչ հակամեխանիզմներ պետք է ձեռնարկի»,- հայտնեց նա:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկել  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, Հայրապետյանը նշեց, որ  քննարկման հիմնական առարկան եղել են միջազգային քաղաքական առաջնահերթությունները, նախկինում եղած ավանադույթները պահպանելու հարցը: «Քննարկել ենք Սեպայի համաձայնագրի վավերացման հարցում Հայ Դատի հանձնախմբի հետ ակտիվ համագործակցության հեռանկարը»,- ասաց նա:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica